Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ


23:34 , 12 սեպտեմբեր, 2025

Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

«Դիվանագիտության մեջ կապերը պահպանվում են ոչ միայն ընկերների, այլև մրցակիցների հետ։ Այդ պատճառով ես առայժմ դիվանագիտական հարաբերությունների խզման հիմքեր չեմ տեսնում», – հայտարարել է նա։