20:44 , 12 սեպտեմբեր, 2025ArmSport.am-ը գրում է․
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կրկին անդրադարձել է Իլիա Տոպուրիային՝ առաջարկելով իսպանացի-վրացի մարտիկին լքել MMA-ն։
Հիշեցնենք, որ Իլիա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն է։ UFC 317 մրցաշարի տիտղոսային մենամարտում նա առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
«Նա հիմա խոսում է բռնցքամարտի մասին, պատրաստվում է Ալվարեսին և Քրոուֆորդին մեկ հարվածով նոկաուտի ենթարկել։ Թող զբաղվի բռնցքամարտով և հանգիստ թողնի MMA-ն, մենք մերն արդեն կվերցնենք»,-Ծառուկյանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Արման Ծառուկյանն MMA-ում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։ Իսկ Իլիա Տոպուրիան մնում է անպարտ՝ 17-0 ցուցանիշով։