18:41 , 12 սեպտեմբեր, 2025
Դեբեդի նորակառույց դպրոցում ունեցած իր ելույթում Նիկոլը հերթական անգամ հստակեցրել է, թե ինչու են դպրոցներ կառուցում կամ վերանարոգում՝այստեղ-այնտեղ պարծենալով:
«Հայաստանում, ցավոք, կա աղքատության, գործազրկության և սոցիալական լուրջ պրոբլեմ, և մենք ուզում ենք հասկանալ, թե որն է դրա խորքային պատճառը և լուծումը։ Մեզ համար դպրոցը մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն, թե ինչ է նշանակում լավ ապրել, բայց մեր աշակերտները պետք է սովորեն՝ ինչ է նշանակում լավ ապրել. սա էլ այդ հաջորդ հարցն է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:
Իրականում սա բավական հեռուն գնացող հայտարարություն է. Նիկոլի Հայաստանի դպրոցներում աշակերտներին ոչ միան սովորեցնելու են լավ ապրելու եղանակը, այլև այն, թե ինչ է պետք հասկանալ «լավ ապրելու» տակ: Այսինքն՝ ներարկելու են մի այնպիսի արժեհամակարգ, որը կլինի Նիկոլի, թուրքերի սրտովը:
Լավ ապրել Նիկոլի համար նշանակում է բաց լինել թուրքերի առաջ, կարողանալ նրանց հետ գոյակցել: Հատկապես այս վերջին բաղադրիչը չափազանց կարևոր է, քանի որ Ադրբեջանը մտադիր է այստեղ մեծ թվով ադրբեջանցիների վերաբնակեցնել: Ուստի դպրոցներում սովորեցնելու են, որ լավ ապրել կարելի է միայն ազգային գաղափարներից, երազանքներից ու նպատակներից հրաժարվելու ու թուրքերին ընդունելու միջոցով: Ահա սա է լինելու շուտով հայաստանյան դպրոցների կրթական ծրագրի մեխը, որի դրսևորուները տեղ են գտել նաև դպրոցական դասագրքերում արդեն այսօր՝ տեսանելի դարձնելով խորքային վտանգները:
ՔՊ-ն հայության ու հայկականության թիվ մեկ թշնամին է, և եթե չհաջողվի սրանց հարցերը լուծել, պարզ չէ, թե ասենք մի տաս տարի հետո ինչ տեսք կունենա ներկայիս Հայաստանն ու դրանում ապրող ժողովուրդը: