17:11 , 12 սեպտեմբեր, 2025
ՔՊ-ական Պալյան Էմուլը, որ Նիկոլին պաշտպանելու հարցում հաճախ աչքի է ընկնում իր առանձնակի լկտիությամբ, հակաճառել է լրագրոնղների այն նկատառմանը, որ ըստ հարցումների՝ ՔՊ-ի գործունեությունը քաղաքացիների հիմնական մասը գնահատում է՝ անբավարար: Էմուլը պնդել է, թե իրենք էլ են շփվում քաղաքացիների հետ ու կարող է վստահեցնել, որ ընտրություններում ՔՊ-ն ոչ միայն կրկին հաղթելու է, այլև կազմելու են բացարձակ մեծամասնություն. վստահության հիմքում ընկած է ոչ միայն օգոստոսի 8-ին տեղի ունեցածը, այլև ՔՊ-ի արած-չարածը, որ իբր նպաստել է քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:
Օգոստոսի 8-ը դրոշակ սարքելը, իհարկե, մանիպուլյացիա է, բայց ա՛յ հասարակության կյանքի որակի ու ՔՊ-ի գործողությունների միջև կապ գտնելը խոսում է առանձնակի ռսպիության ու մարդկանց եզի տեղ դնելու ցանկության մասին: Էմուլը երևի կարծում է, թե շարքային քաղաքացիներն էլ են ՔՊ-ականների պես «ծերից ծաղկում», բյուջեի հաշվին հարստանում կամ օգտվում այն «պրիվիլեգիաներից», որ Նիկոլն է իր թիմակիցների համար ստեղծում: Մի երկրում, որտեղ թոշակի միջին չափը մի 100 դոլար է, որտեղ գնաճը պարբերաբար նոր ռեկորդներ է սահմանում, որտեղ բոլոր օրենսդրական հիմքերը ստեղծվել են՝ մի փոքր շարժ ունեցող քաղաքացիներին լիովին կեղեքելու, որը կորցրել է իր դե ֆակտո տարածքի մոտ 30%-ը, որտեղ կան տասնյակ հազարավոր անապահով փախստականներ և այլն, չի կարող բնակչությունն իր կյանքից գոհ լինել: Էմուլը երևի Աննայի ադեպտների հետ է պարբերաբար հանդիպում ու թյուր տպավորություներ ստանում, ինքնախաբեության գիրկն ընկնում, լեզու առնում ու բլբլում:
Այս իրավիճակում Էմուլի ասածը հնարավո՞ր է թվում: Թվա-չթվա, որոշողը գեոպոլիտիկան է. եթե պետք լինի, ընտրությունները կկեղծեն կամ «վոինի» հետ կպայմանավորվեն. այդ առումով դրական փորձ արդեն ունեն: