Նիկոլի երկաթյա մուրճն առաջինն իջավ Վարդան Ղուկասյանի գլխին


10:46 , 12 սեպտեմբեր, 2025
Խոսելով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման մասին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նկարագրել է, թե ինչպես է դա տեղի ունեցել՝ ասելով. «Որդիս իր 1,5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»: Ղուկասյանը միաժամանակ այս գործողությունը կապել է արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին որդու մասնակցության հետ: Հիշենցենք, որ Ղուկասյանի որդուն մեղադրել են շորթման համար՝ փորձելով ձերբակալությունն ինչ-որ կերպ հինավորել:

Անկասկած, սա քաղաքական պատվեր է. որքան մոտենա 2026-ը, այնքան նմանօրինակ դեպքերը շատանալու են: Ավելին՝ սիմվոլիզմի լեզվով հանրության հետ խոսել սիրող Նիկոլը, որ այդ սովորոթյունը փոխառել է Հակոբյան Աննայից, պողպատե մուրճի լուսանկար էր հրապարակել իր սոցցանցային էջում՝ «պողպատե մանդատ» գրությամբ՝ հասկացնելով, թե առաջիկայում ինչ է ծրագրում անել:

Ղուկասյանի վրա Նիկոլն իսկապես մուռ ունի. նրա պատճառով իր սիրելի Սարիկն այսօր դարձել է «Պուպուլիկի» ձեռքի տակի աշխատողը, մինչդեռ նպատակադրվել էին շանս չտալ Գյումիում ընդդիմությանը: Հիա եկել է վրեժի ժամանակը. Նիկոլը փորձելու է մյուսների աչքը վախեցնել՝ կարծելով թե իր խնդիրն իրեն ընդդիմախոսողներն են: Նիկոլը չի հասկանում, որ իր խնդիրը ժողովուրդն է, որ վաղուց է հասկացել՝ ինչ է կատարվում, ինչ է իրենից ՔՊ-ն ներկայացնում: