Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. նրան Մարգարայի անցակետի մոտ դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը (Video)


11:06 , 12 սեպտեմբեր, 2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։  

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։