ՀԾԿՀ անդամ է ընտրվել Արա Նռանյանը


19:36 , 11 սեպտեմբեր, 2025

Ազգային ժողովը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրել է Արա Նռանյանին։

Հիշեցնենք, որ Արա Նռանյանը 2021թ. զբաղեցնում է ՀԾԿՀ անդամի պաշտոնը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես  համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: