16:26 , 2 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում 2013թ.-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 83 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 29-ը, իսկ մարզային` 54-ը:
Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից՝ մարզերից օձի խայթոցից ամենաշատ դեպքերում դիմել են Արմավիրի ԲԿ` 17 դեպք։
Արագածոտնի մարզում բուժում է ստացել 9, Արարատում` 8, Սյունիքիում և Կոտայքում` 7-ական, Լոռիում` 5, Տավուշում` 1 տուժած: 54-ի դեպքում ներարկվել է հակաթույն, 29-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:
Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 16-ին Արարատի մարզից: 2013-ին օձի խայթոցից մահվան դեպք չի արձանանգրվել։
Նշենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը` մահվան ելքով։