Ճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր. ՆԳՆ


14:41 , 11 սեպտեմբեր, 2025
Lurer.com-ը գրում է.
ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր։
 
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ճանապարհների իրազեկող արագաչափերը՝
  • Խախտում չեն արձանագրում:
  • Վարորդը չի տուգանվում:
Այս արագաչափերը՝
  • Իրազեկում են:
  • Ուշադրություն են հրավիրում:
Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է՝
 
 Կանաչ գույնով – նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։
 Կարմիր գույնը – նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։
 
ՆԳ նախարարությունը վարորդներին հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով երթևեկության մասնակիցների՝ վարորդների, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։