«Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը կանայք են, մեր գերդաստանների մայրիկները. Նիկոլ Փաշինյան (Video)


11:26 , 11 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ծագմանը՝ շեշտելով, որ դրա իրական հեղինակները հենց ժողովուրդն է, հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկներն ու մեծ մամաները:

«2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենահիշարժան փաստն այն էր, որ մեր հավաքների առաջին շարքերում կանայք էին կանգնած՝ մայրիկներ, միջինից բարձր տարիքի կանայք և ընտանիքների մեծ մամաներ, ովքեր սովորաբար նման միջոցառումների չեն մասնակցում»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը կանայք են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: