Յուտայի համալսարանում ելույթի պահին կյանքից զրկել են Թրամփի կողմնակից Չառլի Քըրքին. այդ պահն արձագանրել են տեսախցիկները (Video)


11:29 , 11 սեպտեմբեր, 2025
Քաղաքական ակտիվիստ, պահպանողական գործիչ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չառլի Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանում ելույթի պահին:
 
Այդ մասին հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով համալսարանի պաշտոնյաներին։
 
Ըստ լրատվամիջոցների՝ շտապօգնության բժիշկներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։
 
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հաստատել է Չառլի Քըրքի սպանության լուրը:
 
Նշվում է, որ Քըրքին հրազենային վնասվածք հասցրած ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։
Տեսանյութը BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում