23:20 , 10 սեպտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Քաղաքական ակտիվիստ և ռադիոհաղորդավար Չարլի Քըրքի վրա կրակ են բացել ԱՄՆ-ում Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ Մահափորձի մասին հայտնել է NBC News-ը։ Կրակող անձը ձերբակալվել է:
Ըստ տեղեկությունների՝ միջոցառումն ընդհատվել է, իսկ վիրավոր բլոգերին հիվանդանոց են տեղափոխել անվտանգության աշխատակիցները։
«Բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վիրավորել են։ Նա հրաշալի տղա է։ Աստված օրհնի նրան»,-այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Որոշ ամերիկայն ԶԼՄ-ներ հայտնում են, որ Քըրքը մահացել է։