Անդրեասյան Ժաննան մտադիր է ավելի արդյունավետորեն մատաղ սերնդին այլասերել
14:22 , 10 սեպտեմբեր, 2025
ԱԺ քննարկման առարկա է դարձել Կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը: Խոսելով հարցի վերաբերյալ՝ Անդրեասյան Ժաննան հայտարարել է, թե նպատակ ունեն՝ դպրոցների համար սահմանելու մեկ լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունը. ցանկանում է, որ դպրոցների բովանդակային կառավարումը, որպես լիազոր մարմին, իրականացվի ԿԳՄՍՆ-ի կողմից, քանի որ այժմ դպրոցների մեծ մասը չի գործում նախարարության լիազորությամբ, ինչը քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ է բերում մի շարք խնդիրներ:
Բնավ պատահական չէ Ժաննայի նմանօրինակ ծրագիրը. այս ընթացքում հասկացել է, որ խնդիր կա՝ դպրոցականներին ավելի արդյունավետորեն այլասերելու ու կոտրելու դիմադրությունը, որ կարող է առաջանալ այն դեպքում, եթե թշնամական ծրագրի սպասարկման ժամանակ առաջ գան դժգոհություններ: Խնդիր է դրված՝ կրթության ոլորտում վարվող դավադիր քաղաքականության իրագործումը հեշտացնելու, պրոցեսի կառավարումը կենտրոնացնելու ու այն չաղ Պետոյի կնկա բուռը տալու, որ երբ դրսից որևիցե հրահանգ իջնի, Ժաննան անթերի այն իրագործի: Այլ հարց ԿԳՄՍՆ-ն չի լուծում սրանով:
Ամեն ինչ պարզ է՝ Նիկոլը խոստացել է արագացված տեմպերով Հայաստանն Ադրբեջան շինել՝ պայմանով, որ կպահպանի իր ու ժաննաների հարստանալու հնարավորությունը առաջիկա տարիներին նույնպես՝ «վոին»ի օգնությամբ վերարտադվելով