Ռոնալդուն Հայաստանի և Հունգարիայի հավաքականներին հաղթելուց հետո գրառում է արել


10:52 , 10 սեպտեմբեր, 2025

Panorama.am-ը գրում է.

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում  Պորտուգալիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթել է Հունգարիայի ընտրանուն։

Խաղից հետո  Պորտուգալիայի հավաքականի հարձակվող 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցիալական ցանցերում. «Երկու խաղ, երկու հաղթանակ։ Առաջ, Պորտուգալիա»։

Ռոնալդուն Հունգարիայի հետ խաղում իրացրել է 11 մետրանոց հարվածը և հաշիվը դարձրեց 2:1։

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկու բացման խաղերում Պորտուգալիան հաղթել է Հայաստանին (5:0) և Հունգարիային (3:2)։

Հոկտեմբերին պորտուգալացիները կմրցեն Իռլանդիայի և Հունգարիայի հետ։