22:42 , 9 սեպտեմբեր, 2025Սեբաստիան Լեկորնյուն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Ֆրանսուա Բայրուին, որը երկուշաբթի օրը չստացավ պատգամավորների վստահության քվեն և հրաժարական տվեց, հաղորդում է BFMTV-ն։
2022 թվականից ի վեր Սեբաստիան Լեկորնյուն զբաղեցրել է զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Նախկինում նա եղել է արտասահմանյան տարածքների նախարար, տարածքային համայնքների նախարար և էկոլոգիական անցման հարցերով պետքարտուղար։
Մի քանի ժամ առաջ Ֆրանսուա Բայրուն հրաժարական էր տվել Էմանուել Մակրոնի հետ իր վերջին հանդիպման ժամանակ։
Այնուհետև նա մեկնել է Մատինյոն, որտեղ պետք է զբաղվեր ընթացիկ գործերով։