Թարգմանող ականջակալներ, արյան ճնշումը չափող Apple Watch, գերբարակ iPhone Air․ Apple-ը ներկայացրել է նորույթները


22:25 , 9 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Apple-ն այսօր ներկայացրեց AirPods Pro 3 ականջակալները, որոնք ունեն այլ լեզուներով արագ թարգմանելու հնարավորություն։ Այս ականջակալների գինը՝ 249 դոլար է:

Նորություն է նաև Apple Watch Series 11-ը։ Այս նոր մոդելը չափում է անգամ արյան ճնշումը։

Ցուցադրվել է ProMotion 120Hz և AOD ֆունկցիաներով iPhone 17-ը, որի Էկրանը 6.3 դյույմ է, իսկ պրոցեսորը A19 է։

Apple-ը ցուցադրել է նաև գերբարակ iPhone Air-ը՝ 5.6 մմ հաստությամբ, դար արժեքը սկսվում է 999 դոլարից։

Ցուցադրված մոդելները վաճառքում կլինեն սեպտեմբերի 19-ից։