Սպերցյանը բացում է հաշիվը Իռլանդիայի դեմ խաղում


20:50 , 9 սեպտեմբեր, 2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 45+1-րդ րոպեին 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում։ Առաջին խաղակեսը ավարտվեց հայերի առավելությամբ։
Սպերցյանը ազգային հավաքականի կազմում խփեց իր 10-րդ գոլը, որոնցից երեքը՝ Իռլանդիայի դեմ։