15:26 , 9 սեպտեմբեր, 2025Թրամփի փեսան կորոշի պաղեստինցիների ճակատագիրը, գրում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Ջարեդ Քուշներն ու ԱՄՆ նախագահի բանագնաց Ուիթքոֆը հանդիպել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ՝ քննարկելու Վաշինգտոնի կողմից Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր ծրագիրը: Նշվում է, որ վերջին շաբաթներին Քուշները սկսել է ավելի կարևոր դեր խաղալ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման առաջարկների մշակման գործում: