Բորիկն այն քչերից է, որին Նիկոլի հեռանալը ոչ մի կերպ ձեռք չի տալիս


15:49 , 9 սեպտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն ու թիմն ապամոտիվացնում են հանրությանը՝ հականիկոլ լինելու, քանի որ հանրությունը չի ցանկանում Նիկոլին երրորդ նախագահով փոխարինել: Այս կոնտեքստում Բորիկը կրկին նախկին ՀՀԿ-ական Անդրեասյանի մասին կեղծ տեղեկություններն է մատնացույց արել՝ իր կեղտոտ պրոպագանդան համոզիչ դարձնելու:

Մինչդեռ իրականում այս երկրում հենց Բորիկն է այն քիչ մարդկանցից մեկը, որին Նիկոլի հեռանալը չի կարող ձեռք տալ և որևիցե պարագայում. նախ՝ Գռզոյի հետ ունեցած սերտագույն կապերը կիմաստազրկվեն, ապա՝ «վոինը» կդադարի ըստ պահանջի Բորիկին պահել, քանի որ թիրախ այլևս չի լինի: Բայց ոչ, «վոինը» միշտ էլ թիրախ կգտնի, եթե, այնուամենյանիվ, ինքն իշխանության չլինի, բայց մեծ հարց է ՝ այդ պարագայում Բորիկը «վոինին» պետք կլինի՞, թե՞ որպես ժամկետնանց ապրանք նետված կլինի աղբաման՝ Սովետաշենի աղբանոցում հայտնվելու հաստատ հեռանկարով:

Ինչ վերաբերում է Աշոտ Անրեսայանի պարագային, ապա ցավով պետք է արձանագրենք, որ բորիկների ու տերերի ձեռքին այս թեման լուրջ մանիպուլյացիոն գործիքի է վերածվել: Մի կողմից՝ կասկածելի աղբյուրների օգնությամբ կեղծիք են տարածում, մյուս կողմից՝ իրենց տարածած կեղծիքից բորիկների օգնությամբ իբր քաղաքական կապիտալ քամում՝ ամեն կերպ փորձելով «ջրի երեսին մնալ» ու ինքնառեալիզացվել: