Ո՞նց բացատրենք Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա. տարընթերցումներ չլինելու համար կարդա այդ անտերը. Հայկ Մամիջանյան


12:04 , 9 սեպտեմբեր, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «շատ խնդալու» է համարում ՔՊ-ականների թեզը, թե ընդդիմությունը նոյեմբերի 9 է ուզում։

«Նա էլ եք դուք ստորագրել, սա էլ եք դուք ստորագրել, մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում, այո՛, նոյեմբերի 9-ում կան չկատարված կետեր, որոնց կատարումը շատ էական է Հայաստանի ու Արցախի համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Մամիջանյանն ընդգծեց՝ ո՞նց բացատրեն Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա դրանք։

«Իր օրոք 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում, երկու անգամ էլ նույն պատմությունն է՝ տարընթերցումներ կան։ Տարընթերցումներ չլինելու համար կարդա այդ անտերը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը։