Եթե 70 միլիոն եվրո ունենայի՝ կեսը Ձեզ կտայի, որ կյանքից մի քիչ գոհ լինեք. Սերժ Սարգսյանը՝ Զարուհի Փոստանջյանին


15:12 , 2 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»,- հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է.

«Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի, այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»: