Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի երկու օդանավակայաններին


00:43 , 9 սեպտեմբեր, 2025

Եմենի «Անսար Ալլահ» զինյալ շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ զինյալներն արդեն երկրորդ օրն է, որ անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողություններ են իրականացնում Իսրայելի դեմ։