Այսօր հերթական լկտի դրսեւորումը ցուցաբերեց նիկոլական խմբակցության տխրահռչակ երեսփոխաններից մեկը․ Շարմազանով


22:10 , 8 սեպտեմբեր, 2025
Կանանց իրավունքների պաշտպաններ եւ միջազգային կազմակերպություներ, ու՞ր եք, ինչու՞ չեք դատապարտում նիկոլական պատգամավորի լկտի վիրավորանքը Թագուհի Թովմասյանի հասցեին։
Այն որ նիկոլականները հատել են բոլոր գծերը՝ փաստ է։
Սրանց համար «նորմա» է քաղաքացիներին ու գործընկերներին վիրավորելը։
Այսօր հերթական լկտի դրսեւորումը ցուցաբերեց նիկոլական խմբակցության տխրահռչակ երեսփոխաններից մեկը՝ Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։
Սա ոչ միայն դատապարտելի է, այն նաեւ զզվելի։
Բայց զզվելի է նաեւ «ժողովրդավարական բաստիոնի» հովանավորների լռությունը։
Դեսպաններ, միջազգային կազմակերպությունների անդամներ, ու՞ր եք, ինչու՞ եք «բերաններդ ջուր առել»։
Բա էն սուտի իրավապաշտպաններից ի՞նչ կա։
Թե՞ ձեր «թուրը» միայն նախկինների վրա էր կտրում։
Զզվելի եք, պարոնայք եւ տիկնայք։