Աննան իրեն մանիկենուհու տեղ է դրել


16:23 , 8 սեպտեմբեր, 2025
Աննան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել իր ճերմակ զգեսստի հանդեպ, որը նա Չինաստանում է կրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաջին անգամ չէ, որ իրեն դրանով են տեսել. 2024-ին Չինաստան կատարած այցի ընթացքում էլ է նույնով եղել:

Իրականում Աննան ընդամենը փորձել է իր զգեստի մասին թեմա բացել, կամ այն թեժ պահել. կարծում է՝ Չինաստան այն ցուցադրելու համար էր գնացել, գնացել էր, որ իրենով հիանան: Սա ցույց է տալիս այս «տիկնոջ» մտածելակերպի այլասերվածությունն ու արժեհամակարգի մերկությունը. երկիրը ճակատագրական օրեր է ապրում, Նիկոլին ինքն է տակից կառավարում, բայց «շորիկի» թեմա է բացում՝ փոխարենը բացատրություն ներկայացնելու, թե ինչու էր ասենք սելֆի անում մի միջավայրում, որտեղ բնավ ինքնանկարներ անելու համար չեն հայտնվում:

Աննան կերավ հազարավոր երիտասարդների գլուխը, ծախեց Արցախը, խուրդեց Հայաստանը, որ այսօր ինչ-որ զգեստի մասին ստատուսներ գրի ու իրենով հիացած «յուզերներին» շնորհակալություն հայտնի: Իսկ ո՞վ է պատասխան տալու հազարավոր երիտասարդ մայրերին սևազգեստ դարձնելու համար…