21:29 , 2 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սխալվել է` ռադիոհաղորդավարի խնդրանքով բրիտանական սուպերմարկետներում առկա էժան հացի գինը սխալ ասելով:
Այս դիպվածը ընդդիմախոսների համար ևս մեկ թիրախ է դարձել:
LBC ռադիոկայանի լրագրողը վարչապետին ստուգելու համար հարցրել է, թե ի՞նչ արժի հացը բրիտանական սուպերմարկետներում: Իսկ վարչապետը խուսափողական պատասխան է տվել. «Ես չգիտեմ, ես հաց չեմ գնում, քանի որ տանը հաց թխող տեխնիկա ունեմ»: Իսկ երբ լրագրողը պնդել է իր բուն հարցին անցել, վարչապետը մոտավոր պատասխան է տվել. «Երևի մի ֆունտից ավելի»:
Երբ լրագրողը ասել է, որ հացը իրականում 49 պենս արժի, Քեմերոնը այս ագամ էլ հայտարարել է, որ ինքը հաց չի գնում, քանի որ ուզում է իր երեխաներին համոզել սնվել միայն բարձր որակի ալյուրից թխված հացով և վստահում է իր հաց թխող տեխնիկայի հնարավորություններին:
Քեմերոնի ընդդիմադիր հակառակորդները հաճախ են նրան հիշեցնում իր ազնվական ծագման, օքսֆորդյան կրթության, ոսկե երիտասարդության անդամ լինելու մասին, ով սակայն չգիտի, օրինակ, թե ինչ արժի կաթը բրիտանական խանութներում: