Ռուսաստանում ձերբակալել են Լիսաբոնից Վլադիվոստոկ հասած հեծանվորդին․ Le Monde


16:12 , 6 սեպտեմբեր, 2025

News.am-ը գրում է․

Ֆրանսիացի հեծանվաարշավորդ-հեռագնաց Սոֆիան Սեհիլին ձերբակալվել է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Վլադիվոստոկ քաղաքում՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ հեծանվային երթուղով աշխարհի ռեկորդ սահմանելու փորձի համար, գրում է ֆրանսիական «Le Monde» պարբերականը։

Սեխիլին մեկնարկել է Պորտուգալիայի մայրաքաղաքից՝ հուլիսի 1-ին, սակայն սեպտեմբերի 2-ին իր Instagram-ի էջի «սթորի» բաժնում հայտնել է, որ մնացել է ռուս-չինական սահմանին։ Մաքսատան աշխատակիցները երկու անգամ արգելել են նրա մուտքը՝ սկզբում մեկ վայրում, այնուհետև նա փորձել է սահմանը հատել մեկ այլ անցակետով, որը գտնվում է առաջինից 200 կմ հեռավորության վրա։

Իր հրապարակումներում նա խորը հիասթափություն է հայտնել. «Հաջողությանն այսքան մոտ ձախողվելը չափազանց դժվար է: Ես տասը ամիս ունեմ որոշելու, թե արդյոք կփորձեմ կրկին ռեկորդ սահմանել... թե՞ սա ընդմիշտ ձախողում կմնա»:

Ֆրանսիական հյուպատոսությունն արդեն միացել է. ֆրանսիական իշխանությունները աջակցություն են ցուցաբերում Սեհիլիին։

Սոֆիան Սեհիլին (ծնվել է 1981 թվականին Կլիշիում) պրոֆեսիոնալ ուլտրահեծանվորդ է, նախկին վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, ով մասնակցել է բազմաթիվ էքստրեմալ հեծանվային մրցումների. նա հաղթել է French Divide, Atlas Mountain Race և Silk Road Mountain Race մրցաշարերը (երեք տարի անընդմեջ՝ 2021–2023), իսկ 2022 թվականին հաղթել է Tour Divide-ը։

2025 թվականի հուլիսին նա փորձել է գերազանցել գերմանացի ուլտրահեծանվորդ Յոնաս Դեյխմանի սահմանած ռեկորդը, որը 2017 թվականին Արևմտյան Եվրոպայից Վլադիվոստոկ երթուղին անցել էր 64 օր, 2 ժամ, 26 րոպեում: Սակայն Ռուսաստան երկու անհաջող սահմանային անցումներն ավարտվել են նրա ձերբակալությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերին, երբ նա արդեն Վլադիվոստոկում է եղել: