13:12 , 6 սեպտեմբեր, 2025Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս Իվետ Քուփերին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ համատեղ աշխատանքը Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության հետագա խորացման, այդ թվում՝ մեր տնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։