Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան


12:56 , 6 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանը ստորագրել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ այո, նրանք ստորագրել են այն իմ ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս թուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի»,-ասել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այդ պայմանավորվածությունները կրեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ:

«Բայց այդ թղթերն իրավաբանորեն ոչ մի դեր չեն խաղում։ Սա շատ կարևոր է։ Բոլոր թղթերը, որ նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) ստորագրել է: Պայմանավորվածությունները պետք է իրավաբանորեն պարտավորեցնող լինեն, միջազգային իրավաբանները պետք է մշակեն այդ փաստաթղթերը, պետք է պաշտպանեն պետության շահերը։ Ուրեմն նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) չի պաշտպանում իր պետության շահերը»,-ասել է Աբրահամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: