Էմինեն ու Մեհրիբանն Աննային ֆինանսական աջակցությո՞ւն են ցույց տվել


15:10 , 5 սեպտեմբեր, 2025
Աննան հայտարարել է, որ «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի օգնությամբ ցանկացողները կարող են առավել արդյունավետորեն կրթվել. Նիկոլի «կնոջ» թարթափն ընկածները ծրագրի շրջանակում ստանալու են ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում, մարզային դիմորդների կեցության աջակցություն և այլն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ունեն 200-ից ավել դիմորդ:

Աննան, ինչպես երևում է, միջոցներ չի խնայում՝ իր արատավոր գաղափարներն առաջ մղելու, բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ փողերով: Միանգամայն հնարավոր է, որ հայաստանյան հանրության միամիտ սեգմենտին գայթակղելու համար Աննան իր թրքուհի քույրիկներից փող բերած լինի Հայաստան. Էմինեն ու Մեհրիբանը մեծ սիրով ֆինանսական բազան կապահովեն՝ չնայած նրանք էլ շատ լավ գիտեն, որ միլիարդների մեջ թաղված Աննան փողի կարիք չի կարող ունենալ, բնականաբար: Թուրքերի գաղտնի ֆինասնական աջակցությունը, սակայն, կունենա ոչ այնքան գործնական, որքան խորհրդանշական բնույթ. իրենք էլ են ուզում անձամբ մասնակցել Հայաստանի քանդման պրոցեսին, որ հետո պատմելու բան ունենան թոռներին ու ծոռներին:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ սկզբունքորեն ովքե՞ր կարող են լինել այդ 200-ը, ուղղակի խաբվածնե՞ր, թե՞ ՔՊ-ական իշխանության հետ լեզու գտնել ցանկացողներ: Իրականում բացառված չէ, որ Աննան այդ մարդկանց ուղղակի շանտաժով է իր ազդեցության տակ գցել, որ չստեղծվի տպավորություն՝ շուն է, հաչում է, բայց ոչ ոք չի դնում բանի տեղ: Առանց այն էլ խոշոր իմաստով Աննան տապալել է իր կթրարշավը, ու հիմա խնդիր ունի՝ քողարկելու այդ տապալումը, իսկ խնդիրն էլ կապված է թուրքերի հետ. վերջիվերջո մի բան պե՞տք է ցույց տալու ունենա, թե՞ ոչ: