Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների համար․ Պեսկով


09:07 , 5 սեպտեմբեր, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների, այլ ոչ թե կապիտուլյացիան ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Զելենսկին Մոսկվա է հրավիրվել խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի ենթարկվելու»,-լրագրողներին ասել է Պեսկովը։