17:27 , 4 սեպտեմբեր, 202591 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Հաղորդում է Ռոյթերզը։
Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։