«Մի հատ հարցրեք՝ խի՞ նիստերին չեք մասնակցում»։ «Դու ձենդ կտրի, հա՞»․ միջադեպ` Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև


12:25 , 4 սեպտեմբեր, 2025
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ ԱԺ միջանցքում փորձեց խոչընդոտել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին, երբ նա խոսում էր հայ գերիների մասին, որոնք խոշտանգվում են Բաքվի բանտերում: «Ձանդ կտրի, ափսոս Իզաբելան էստեղ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղարի, որը լրագրողներին փորձում էր ուղղորդել ինչ հարց տալ պատգամավորին: Լրագրողները, իհարկե, հորդորեցին նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանին՝ չխանգարել իրենց աշխատանքը: