Կիևը հրաժարվել է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից


21:42 , 3 սեպտեմբեր, 2025

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ նման առաջարկները «ակնհայտորեն անընդունելի են» և հիշեցրել, որ յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, և իրենց հանդիպումը կկայանա։