13:58 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նոր կառավարությունը առավելագույնս արդյունավետ է, և նրան հաջողվել է խուսափել լուրջ սխալներից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին վարչապետը հայտարարել է կենտրոնական հեռուստաընկերությունների տեղեկատվական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Մի քանի շաբաթից լրանում է նոր կառավարության մեկ տարին, և նա պետք է պատասխան տա իր գործունեության համար՝ ինչ է արվել, ինչպես է արել»,- ասել է Իվանիշվիլին:
Վարչապետի կարծիքով և գնահատմամբ՝ նոր կառավարությունն առավելագույնս արդյունավետ է և լուրջ սխալներ թույլ չի տվել:
«Ինչ վերաբերում է խոստումներին, ապա մենք գերակատարել ենք դրանք: Ես ինքս չէի ակնկալում, որ մենք այդքան արդյունավետ կլինենք և այսքան բան կարող ենք անել այս կարճ ժամանակամիջոցում»,- հայտարարել է վարչապետը: