Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է


17:57 , 3 սեպտեմբեր, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Պեկինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին ճանապարհել է Պեկինի քաղաքապետ Յին Յուն։