Հայտնի է, թե ով ԱԺ-ում կփոխարինի Արեն Մկրտչյանին


16:26 , 3 սեպտեմբեր, 2025

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։