ՔՊ-ական Գիրիգորյան Նարեկը թյուրիմացաբար կարծում է՝ մարդիկ չունեն փաստերը համադրելու ու հետևություններ անելու կարողություն
15:42 , 3 սեպտեմբեր, 2025
Հայտարարելով, որ ունեն «Խաղաղության խաչմերուկ» ծրագիր, որին հասնելու են՝ ՔՊ-ակայն Գրիգորյան Նարեկը պնդել է՝ ըտրություններին ինչ ասել են, այն են անում, իսկ թե ինչ են անելու, կասեն քարոզարշավի ժամանակ:
Նարեկն այս մասին հայտարարել է, որպեսզի իբր լեգիտիմություն հաղորդի այն ամենին, ինչ որ արել է Նիկոլը Հայաստանի ու Արցախի հետ այս ընթացքում, որ մարդիկ իրենց խաբված չզգան: Իսկ ի՞նչ էին սրանք 2021-ին խոստանում:
Բացի, բնականաբար, մարդկանց երջանիկ, սոցիալապես ապահով ու հարուստ կյանք խոստանալուց Նարեկի քաղաքական ուժը կոնկրետ Արցախի մասով խոստանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում որպես կարգավորման առանցքային բաղադրիչ, անվտանգության երաշխիքների ապահովում՝ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության և կենսապահովման համար, մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերի պահպանում և ակտիվացում, միջազգային հանրության ներգրավում՝ հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության պահպանման և տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար։ Այսպիսով՝ Ընդհանուր շեշտադրումը այն էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է հիմնված լինեն իրավական, քաղաքական և անվտանգային երաշխիքների համադրման վրա, և որ առանց Արցախի ժողովրդի կամքի որևէ լուծում չպետք է համարվեր ընդունելի:
Ինչ ունենք այսօր, այս կետերից կա՞ մի կետ, որը նյութականացել է: Չկա. բացի այն, որ Արցախ չկա, ոչնչացվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը Իլհամի պահանջով: Իլհամն արեց ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր անել, բաց մարսեց ու մարսեց բացառապես Նիկոլի շնորհիվ: Նույնիսկ Թրամփն է խոստովանել, որ ինքը սիրով կարող էր գերիների հարցում միջնորդել, բայց իրեն ոչ ոք այդ մասին չի խնդրել:
Հետևություն՝ 2026-ի ընտրություններոիմ ևս ՔՊ-ն խոստանալու է հրաշալի, դյութիչ բաներ, սակայն ընտրողները պետք է վերլուծեն ու արձանագրեն, որ ինչ որ ՔՊ-ն խոստանում է, անում է դրա հակառակը, վերլուծեն ու իրենք իրենց համար արձնագարեն՝ կարելի է ընտրել ցանկացածին՝ բացի ՔՊ-ից: Եթե այս պարզ բանը մարդիկ անեն, Հայաստանը կփրկվի գելի բերանից: