Բորիկի կառուցած տրամաբանական շղթան բացառիկ անբարոյականության դրսևորում է
14:03 , 3 սեպտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը Սերժ Սարգսյանին մեղադրել է նախահեղափոխական շրջանում արցախահայերի դեմ սև քարոզչություն տանելու համար՝ մատնանշելով, մասնավորապես, «Կարգին Հայկոյի» մասնակցությամբ հումորային հայտնի սկեչերը: Ըստ Բորիկի՝ նախկին իշխանություններն անում էին ամեն ինչ, որ հանրության մոտ ստեղծվի արցախցու մի այնպիսի կերպար, որը կառաջացներ մարդկանց արգահատանքը. հարուստ, հղփացած ինքն իրեն օրենքից վեր դասող մեկին ոչ ոք չի սիրում:
Հետքրքիր է, որ զրուցակցի հարցին՝ Քոչարյանի ժամանակ նման բան չկա՞ր, տհաճ անակնկալի եկած Բորիկն ի պատապսան կոչ է արել թեմայի մեջ չխորանալ՝ ընդունելով, որ կար:
Թե ինչո՞ւ է Բորիկն անմիջապես փոխել թեման, երբ զրուցակիցը Քոչարյանի անունն է տվել, պարզ է. խորանար, հացից կզրկվեր: Բայց այստեղ ամենաուշագրավը Բորիկի ստորությունն է. հումորային ներկայացումները, կլիպներն ու անեկդոտները վերագրել Սերժ Սարգսյանին, այդ ամենը հռչակել՝ պետական պատվեր ու փորձել մարդուն սևացնել կարող էր միայն Բորիկի պես մեկը: Նորմալ մարդկանց մոտ, իհարկե, միայն ծիծաղ կարող է առաջացնել Բորիկի կառուցած տրամաբանական շղթան, բայց ոմանք գուցե կարող են և տրվել նման էժանագին պրոպագանդային՝ դառնալով այս ամենի համար քաղաքական պատասխանատվություն կրող սուբյեկտի զոհը:
Ի՞նչ է անում «Վոինը», Սերժ Սարգսյանին թիրախավորելու միջոցով Նիկոլի՞ն է ոռ մտնում …