Արկադի Անդրեասյանը սրտամկանի ինֆարկտ է տարել


13:46 , 2 հոկտեմբեր, 2013

Armenian-soccer.com-ը գրում է.

Լեգենդար «Արարատ-73»-ի լավագույն ու անզուգական  խաղացողներից մեկը,20-րդ դարի  հայկական ֆուտբոլի  աստղերից մեկը  համարվող Արկադի Անդրեասյանը,որ այժմ արդեն 66 տարեկան է,օրերս սրտի կաթված էր ստացել՝ սրտամկանի ինֆարկտ ու տեղափոխվել էր հիվանդանոցը: Ինչպես մեր թղթակցին հաջողվեց պարզել  անվանի ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել՝ նրան  սրտի ստենդավորում են կատարել: ԱյժմԱնդրեասյանը   վերադարձել է տուն: Լեգենդար ֆուտբոլիստի ինքնազգացողությունը լավ է,եւ այսօր նա պատրաստվում է արդեն    տանից դուրս գալ՝ անցնել իր առօրյա գործնեությանը:Հիշեցնենք, որ այս ամիս՝հոկտեմբերին «Արարատ-73»-ի փառահեղ հոբելյանի՝ 40-ամյակի առթիվ նախատեսվում  են մի շարք տոնական հանդիսություններ, որոնց անպայման իր մասնակցությունը կբերի նաեւ «Արարատ-73»-իր հենասյուներից մեկը հանդիսացող ՝ Արկադի Անդրեասյանը:
Armenian-soccer.com  կայքի աշխատակազմը հայկական ֆուտբոլի մեծանուն վարպետին առողջություն եւ  շուտափույթ ապաքինում է մաղթում: