00:26 , 3 սեպտեմբեր, 2025Tert.am-ը գրում է․
Մարսելի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գնդակահարել է ավելի վաղ հինգ մարդու դանակահարած տղամարդուն, որին վտարել էին հյուրանոցից՝ հաշիվը չվճարելու համար։
France 24-ի տվյալներով՝ հարձակվողը Թունիսի քաղաքացի էր և օրինական կարգավիճակ ուներ Ֆրանսիայում։
Ոստիկանությունը նրան հրամայել է վայր դնել զենքը, իսկ երբ նա հրաժարվել է, նրան «չեզոքացրել են»։ Չնայած տղամարդուն վերակենդանացնելու փորձերին, նա մահացել է։
Միջադեպին ականատես տեղացի բնակիչը պատմել է, որ կասկածյալը փորձել է դանակահարել ոստիկաններին, երբ նրանք փորձել են ձերբակալել նրան։ Մեկ այլ ականատես ասել է, որ տղամարդը «երկու մեծ դանակ» է ունեցել։