Հայաստանը Դանիա կարտահանի անօդաչու թռչող սարքեր


13:40 , 2 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայաստանում գրանցվել է անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջին մասնավոր ընկերությունը, որը Դանիա ԱԹՍ–ներ կարտահանի։

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ինֆորմացիոն ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը, պլանավորվում է արտադրել ամսեկան 10 ԱԹՍ։ Դրանք օգտագործվելու են Դանիայում ագրոհետազոտությունների, ցանկատարածությունների նկարահանման համար։ Դրանք հնարավոր է նաև օգտագործել ավտոմայրուղիների նկարահանման ու պաշտպանական նպատակներով։

«Դա հսկայական քայլ է Հայաստանի համար, այն կօգնի դուրս գալ ԱԹՍ–ների միջազգային շուկա ու կդառնա այդ ուղղության զարգացման համար արտասահմանցի գործընկերների որոնման առաջին քայլը»,– մեջբերում է Վարդանյանի խոսքերը «ARKA TELECOM» գործակալությունը։

Նշենք, որ Հայաստանն արտադրում է նաև ռազմական նշանակության ԱԹՍ–ներ, որոնք այժմ կիրառվում են երկրի զինված ուժերում։