Ջերմաստիճանի կտրուկ անկումը աշնանացանի ու բերքահավաքի վրա բացասաբար չի անդրադառնա. փոխնախարար


13:28 , 2 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում երեք տարին մեկ եղանակի կտրուկ նվազումներ արձանագրվում են, սակայն դրանք որևէ լուրջ վտանգ չեն ներկայացնում ո՛չ աշնանացանի, և ո՛չ բերքահավաքի վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե «Հայհիդրոմետի» կանխատեսումը, ըստ որի՝ հոկտեմբերի 4- 6-ը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում 12-15 աստիճանի սահմաններում, ինչպես կանդրադառնա աշնանացանի և բերքահավաքի վրա:

«Հարթավայրի վրա որևէ ազդեցություն չի ունենա, իսկ բարձրադիր վայրերում հնարավոր է մի երկու-երեք օրով դադարեցվեն աշխատանքները (աշնանացանի), որովհետև պարբերաբար նման բաներ լինում են հոկտեմբերի սկզբներին»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ «Հայհիդրոմետը» կանխատեսել էր, որ Սյունիքի նախալեռներում գիշերը կարձանագրվի 0 , իսկ որոշ վայրերում էլ մինչև -1 աստիճան:

«Լեռնային հատվածներում որևէ խնդիր մենք չունենք, ենթադրենք Շիրակի կամ Սյունիքի լեռներում մինուս ջերմաստիճան է, դրանից ի՞նչ վտանգ կարող է լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ