Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պատրաստվել սեպտեմբերյան հանդիպումներին
23:25 , 1 սեպտեմբեր, 2025
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը:
Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Տիգրան Բարսեղյանը և Նաիր Թիկնիզյանը: Լուկաս Զելարայանը ազգային հավաքականի ճամբարում կլինի սեպտեմբերի 3-ից: