Վլադիմիր Նաբոկով


17:37 , 2 հոկտեմբեր, 2013

0207cb078d78a381de93d42dba6c6585

Տարվա մեջ յուրաքանչյուր առանձին օր նվիրված է ընդամենը մեկ մարդու` ամենաերջանիկին: Մյուս բոլոր մարդիկ օգտվում են այդ օրից` հաճույք ստանալով արևի տակ կամ զայրանալով անձրևի վրա, բայց երբեք չիմանալով, թե իրականում ու՞մ է պատկանում այդ օրը, և նրանց անգիտությունը հաճելի ու զվարճալի է երջանիկի համար: Մարդը չի կարող կանխատեսել, թե հատկապես որ օրն է բաժին ընկնելու իրեն, ինչպիսի մանրուք նա պիտի հավերժորեն հիշի` լուսավոր ծփանքը ջրամերձ պատի վրա կամ պտտվող թխկենու տերևը, իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ նա իր օրը ճանաչում է միայն անցած օրերի մեջ, միայն այն ժամանակ, երբ վաղուց արդեն պոկվել և տրորվել և սեղանի տակ է նետվել մոռացված թվով օրացույցի թերթիկը: