Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ արմատապես նոր տնտեսական համակարգ. Դավիթ Անանյան


12:11 , 1 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ներկայում քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում են տնտեսական ծրագրերը։ Հաճախ հնչում են խոստումներ վերաբացել երբեմնի գործարանները, կառուցել նորերը, ստեղծել աշխատատեղեր։ Այս ամենը, անկասկած, կարևոր է, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք դա բավարար է Հայաստանի զարգացման համար։ Ակնհայտ է, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ արմատապես նոր տնտեսական համակարգ։ Այս մասին գրել է ՀՀ  ՊԵԿ նախկին նախագահ դավիթ Անանյանը:

«Նախկինում գործող գործարանների վերագործարկումը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է մրցակցային առավելություններ ապահովելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է թռիչքային և որակապես աննախադեպ տնտեսական աճ։ Այդ նպատակով առաջին քայլը պետք է լինի մեր երկրի տնտեսական համակարգի խորքային ախտորոշումը և նոր համակարգի գաղափարական հիմքի ձևավորումը։ Իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել փոքր պետությունների տնտեսական գոյատևման մոդելները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: