12:43 , 2 հոկտեմբեր, 2013Այսօրվա վերջին գրառումս.
Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությունը չի ենթադրում գաղտնիության սկզբունքի անտեսում: Արդեն քանի տարի է մեր ընտրողներին վախեցնում են տարբեր տեսակի նկարահանումներով: Եւ մենք, լինելով ընդդիմադիր (կամ գոնե նման հավակնություններ ունենալով), չպետք է հավասարվենք մեր հակառակորդներին: Ես կատակով ակնարկեցի, որ Նիկոլը կարող էր խորհուրդ տալ, որ ես էլ լուսանկարեի քվեաթերթիկս, բայց ես համոզված եմ, որ դա կլիներ օրենքի ոգու խախտում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ գոյություն ունի անբարոյական գործընկերների կանխավարկած, բայց չեմ կարծում, որ Նիկոլը որեւէ բան ապացուցելու անհրաժեշտություն ուներ: Պատկերացնում եմ նաեւ այն ծանր հոգեբանական մթնոլորտը, որ ստեղծվել է “Համաժողորդական շարժման” ֆրակցիայի ներսում: Ինչ մնում է ինձ, ապա խնդրում եմ, որ կասկածողները այլեւս չայցելեն իմ էջը: Բարին ընդ ձեզ:)