12:47 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի Մեստիսկի շրջանում շուրջ 20 տուն փլուզվել է մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների և դրան հաջորդած սողանքի հետևանքով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով շրջանի իշխանությունների ներկայացուցիչներին:
Տեղումների հետևանքով վնասվել են նաև ճանապարհներ, ոչնչացվել է բերքի մեծ մասը: Ճանապարհային ծառայությունների աշխատակիցներն անցկացնում են վնասված մասերը վերականգնելու աշխատանքներ: Տեղի իշխանություններն օգնություն են ցուցաբերում ավերված տների բնակիչներին: