16:49 , 31 օգոստոս, 2025Օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
«Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը,Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը,Ա.Սեդրակյանը,Կ.Սեդրակյանը.Տ.Սեդրակյանը,որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Armlur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։

Երեկ shamshyan.com -ը հայտնել էր,որ Խոշոր ավտովթար է եղել Դիլիջանում. ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը. 10 վիրավորներից 4-ը երեխաներ են. օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու պարեկները։