Եգիպտոսում գնացքը դուրս է եկել գծերից


19:57 , 30 օգոստոս, 2025

Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մատրուհ նահանգում գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել, հաղորդում է Cairo24-ը:

Գնացքը Մատրուհից ուղևորվում էր Կահիրե, իսկ միջադեպը տեղի է ունեցել Ֆուկա քաղաքի մոտակայքում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Մատրուհ նահանգի առողջապահական մարմինը գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է հայտարարել նահանգի բոլոր հիվանդանոցներում։