Մենք արդեն հակամարտության մեջ ենք Ռուսաստանի հետ. Գերմանիայի կանցլեր


17:12 , 30 օգոստոս, 2025

168.am-ը գրում է․

Գերմանիան արդեն գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ֆրանսիական LCI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Մենք արդեն հակամարտության մեջ ենք Ռուսաստանի հետ»,- նշել է Մերցը։

Կանցլերի խոսքով՝ պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից Գերմանիայի մեծ մասի ապակայունացումն է, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով միջամտության գործողությունների իրականացումը։